Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իլհամ Ալիևը հայտարարել է Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1479961963

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շաբաթ Բաքվում կքննարկի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հնարավոր հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:  Ալիևն այդ մասին հայտարարել է Բաքվում՝  ԵՄ խորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելի վաղ  Էլմար Մամեդյարովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ կայցելեն Երևան, շաբաթ՝ Բաքու.  «Ես կարծում եմ, որ բանակցային ձևաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանների հետ, և մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաև նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը»,- Ալիևի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը: Ավելին՝ աղբյուրում