Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուր շնչառական հիվանդությունների աճ կա. Արա Ասոյան

Հասարակություն
TH_Grip

Տարվա այս եղանակին սուր շնչառական հիվանդությունների թվի աճ է գրանցվում, բայց իրավիճակը ըստ ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի՝ վերահսկելի է: «Սուր շնչառական հիվանդությունները օդակաթիլային ճանապարհով փոխանցվող են  եւ գրեթե անխուսափելի:  Եթե հիվանդ եք , անպայման դիմեք տեղամասային  պոլիկլինիկա, եւ հիվանդ երեխային մի ուղարկեք մանկապարտեզ »: Արա Ասոյանի պնդմամբ՝ սուր շնչառական վարակներն ավելի շատ հանդիպում են հենց երեխաների դեպքում: Հիվանդությունը տարածվում է դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ երեխաների շփումը շատ է: Հիվանդությունն արտահայտվում է ջերմությամբ, հազով, երբեմն նաև անգինայով: Ապաքինման համար անհրաժեշտ է 3-4 օր: Ըստ վարակաբանի՝ դպրոցներում հոկտեմբերի երկրորդ կեսից սկսվելու են աշնանային արձակուրդները, ինչը ևս կնպաստի վարակի հնարավորինս քիչ տարածմանը: