Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
e497598d63959862eafbd2da2ab8cd45

«Ա1+» -ը դատապարտում է  «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ հարձակումը։  «Մարդ, ով ձեռք է բարձրացնում լրագրողի, առավելեւս՝ կնոջ վրա, հասարակության մեջ տեղ չի կարող  ունենալ։   Նրան ոստիկանությունը  պետք է մեկուսացնի»,- նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։  Հիշեցնենք, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս՝ նրա վրա հարձակվել էին«Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար  Տիգրան Նազարյանը։ «Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրողը։