Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Մարզեր

Գյումրի քաղաքի սանիտարական վիճակն անբավարար է: Գյումրիի քաղաքային աղբանոցը շատ մոտ է բնակելի գոտուն, այն շահագործվում է արդեն 50 տարի, սահմանված 15 փոխարեն: Աղբը այստեղ չի վարակազերծվում, հողի շերտով չի ծածկվում, կրծողների դեմ պայքար չի տարվում, աղբանոցը ցանկապատված չէ:

Արդեն սովորական են դարձել նման տեսարանները, երբ մարդիկ աղբանոցում փնտրում են սննդի մնացորդներ, դեռեւս օգտագործման ենթակա իրեր: Այսպիսի պայմաններում չի բացառվում ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:

Մեկ դրական քայլ վիճակը շտկելու ուղղությամբ արվել է` այս տարի քաղաքապետարանն ու հիգիենիկ հակահամաճարակային կենտրոնը «Քաղաքի սանիտարական վիճակը բարելավելու» ծրագիր են մշակել :