Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում առաջին անգամ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի տոնը (տեսանյութ)

Հասարակություն
fbolemgpdajdnmnm

Ավանդական զուռնա-դհոլով, հարիսայով,  ազգային երգ ու պարով  Գերմանիայի  հայ  համայնքն առաջին անգամ  նշել է  Մուսա  լեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը:  Գերմանիայում Ներքին  Սաքսոնիայի  Լեեր (Leer) քաղաքում բնակվող  միակ հայ  Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ (Ostfrisland),  Էմսլանդ (Emsland) մարզերի և Լաուենբուրգ (Lauenburg) քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպել էր  Մուսա լեռան  40 օրվա հերոսամարտին  նվիրված միջոցառում:   Հատկանշական է,  որ միջացառումն անց է  կացվել 2015 թվականին  տեղադրված  Ցեղասպանության  զոհերի հիշատակին  նվիրված խաչքարին  հարող այգում:  Հատուկ այս առիթով Լեերի քաղաքային իշխանությունները թույլ են տվել քաղաքապետարանի դիմային մասում տեղադրել հայոցը եռագույնը: Միջոցառումը ազդարարվել է ավտոերթով. ավտոմեքենաների համարների փոխարեն «Մուսալեռ» և «Հայաստան» գրություններով մոտ 20 ավտոմեքենա, ծածանելով հայոց դրոշը, շրջել են Լեեր քաղաքով, որից հետո խաչքարին հարող այգում մեկնարկել է միջոցառման սկիզբը: Միջոցատմանը մասնակցել են ոչ միայն Գերմանիայի ամբողջ տարածքում ապրող հայերը, այլ նաև գերմանացի պաշտոնյաներ, որոնց հայ համայքը դիմավորել է աղուհացով՝ ուղեկցելով զուռնա-դհոլի պարեղանակով: Միջոցառման սկզբում գերմաներեն և հայերեն լեզուներով ներկայացվել է Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը, Գերմանիայի տարբեր համայնքներից ներկայացուցիչներ ողջունել են ներկաներին՝ կարևորելով նման միջոցառումների անցկացման դրական ազդեցությունը Գերմանիայում հայ համայնքի զարգացման վրա: «Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունն առաջինն էր աշխարհում, որի ժամանակ թուրքերը փորձեցին կոտորել և պատմության գիրկն ուղարկել մի ամբողջ ժողովուրդ: Նկատենք, որ Ֆրանց Վերֆելի կողմից գրված «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն արգելվել էր Նացիստական Գերմանիայում, քանի որ փորձ էր արվում ամեն կերպ թաքցնել ճշմարտությունը: Այսօր, ահա, այդ գիրքը մեծ տարածում ունի Գերմանիայում, ավելին՝ Լեեր քաղաքում նշվում է հերոսամարտին նվիրված այս միջացառումը»:Շնորհակալություն եմ հայտնում Լեերի միակ հայ ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանին, ով այս միջոցառումով բացեց մեր աչքերը՝ ներկայացնելով տեղի ունեցածը: Պարոն Թովմասյանն իրավամբ համարվում է մեր տարածաշրջանի հայ-գերմանական մշակութային կյանքի և միասնականության դեսպանը:իր խոսքում ասել է միջոցառման հատուկ հյուր, Քրիստոնեահրեական միասնական աշխատանքային կազմակերպության նախագահ, նախկին քաղաքապետ Քելլները, որը, ի դեպ, ժամանակին թույլատրել էր խաչքարի տեղադրումը: Իր ելույթի վերջում նա ավելացրել է հայերեն՝ «Հարիսա, մենք բոլորս ցանկանում ենք համտեսել հարիսա»: Ելույթներից հետո կենտրոնական և հյուսիսիային Գերմանիայի հոգևոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանն օրհնել է հարիսան, որից հետո ազդարարվել է բուն միջոցառման մեկնարկը:  Լեեր քաղաքի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլերը, հայագետ, լրագրող, արձակագիր Յոխն Մանգելսենը, Քրիստոնյա եկեղեցիների արհմիության «Ացեկա» նախագահ Ուվէ Վիառդան առաջիններից էին, որ փորձել են հատուկ մուսալեռցիների բաղադրամասով մատուցված հարիսան: Միջացառումն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, հայ փոքրիկները, ովքեր երբևէ չեն եղել Հայաստանում, արտասանել են հայ գրողների հայտնի բանաստեղծություններից հատվածներ: Բացի հարիսայից միջոցառմանը մատուցվել է նաև եմատիկ տորթ, որը պատրաստել էր Վիլեմ Սաֆենից հայ խոհարարը: