Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյան. «Երբ ունենում ես անհաջողություն, դա մոտիվացնում է» (տեսանյութ)

Սպորտ
Untitled-8

«Եթե իմ թիմը, իմ ընտանիքը, Արիանան ինձ այդքան չօգնեին, ես չեմ կարծում, որ կկարողանայի հաղթանակի հասնել: Շատ շնորհակալ եմ իրենց եւ զգացված եմ, որ իրենց գործերը թողած ինձ էին օգնում», - ասաց մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը երեկ է վերադարձել Թբիլիսիից, որտեղ երկրորդ անգամ հաղթել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ո՞րն է Արոնյանի հաջողության գրավականը. «Երբ ունենում ես անհաջողություն, դա մոտիվացնում է, որ հասնեն հաջողության։ Անցյալ տարվա իմ անհաջողությունը օգնեց ինձ»։ Անվանի շախմատիստն առաջին հերթին ուրախ է այն բանի համար, որ ինքը իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարին: «Ես գիտեի, որ սա իմ վերջին շանսն է հանդես գալու հավակնորդների մրցաշարում: Պարտվելու դեպքում  եւս 1-2 տարի էի կորցնում եւ հնարավորությունները գնալով պակասում էին: Իսկ բարձրակարգ որակի շախմատ խաղացող բոլոր շախմատիստների գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալն է: Ուստի այս մրցաշարը շատ լարված էր իմ համար: Հպարտ եմ, որ կարողացա դիմանալ այդ լարվածությանը եւ հաղթանակ տարա», - նշեց Լեւոն Արոնյանը: https://youtu.be/NYRQx6Sz7CI «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե որ փուլում դժվարությամբ տրվեցին հաղթանակները, անվանի գրոսմայստերն ասաց. «Ամենաբարդը եզրափակիչն էր, քանի որ երբ կիսաեզրափակիչում հաղթեցի Վաշյե-Լագրավին եւ լուծեցի հավակնորդների մրցաշարին մասնակցելու հարցը, արդեն մի տեսակ դժվար էր տրամադրվել նոր հանդիպումներին: Սակայն ինձ հաջողվեց նոր ուժեր գտնել եւ հասնել հաղթանակի»: Ինչպես է ծախսելու Լևոն Արոնյանը շահած 120 000 դոլարը։ Այս առիթով աշխարհի գավաթակիրը հիշեց ռուսական ասացվածքը՝ «պարտքերս կտամ, մնացած պարտատերերն էլ թող սպասեն»։ Հավելենք, որ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեալու Լեւոն Արոնյանի եւ նրա նշանածի՝ Արիանայի հարսանյաց հանդեսը: Այդ թեմայով շախմատիստը նախընտրեց չխոսել: Հայտնի է, որ նրանց հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է։ Ի դեպ, Լևոն Արոնյանն անթաքույց հուզմունքով լցվեց, երբ ասուլիսի ժամանակ իրեն միացավ հարսնացուն՝ Արիանան, որին նա թագուհի անվանեց։