Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանության նախարարության տարեկան հաշվետվությունը

Տնտեսություն
arcvik

ՀՀ բնապահպանության նախարարության 2016թ. հոկտեմբերի 1-ից 2017թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  գործունեության հիմնական արդյունքների մասին   ՀՀ բնապահպանության նախարարության  աշխատանքները նպատակաուղղված են եղել ՀՀ կառավարության ծրագրով և ՀՀ կառավարության 2016 և 2017 թթ. գործունեության միջոցա­ռում­ների ծրագրի և գերակա խնդիրների ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի աշխատանքների  իրականացմանը: ՀՀ կառավարության 2016թ-ի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված էր 3 միջոցառման կատարում և 2 գերակա խնդիր, որոնք կատարվել են սահմանված ժամկետներում: ՀՀ կառավարության 2017թվականի միջոցառումների ծրագրում ներառված է 21 կետ, այս պահի դրությամբ կատարվել է 16-ը, մնացյալն ընթացքի մեջ են։           Ըստ շրջակա միջավայրի պահպանության բնագավառների, նախարարության գործունեության հիշատակման արժանի կարևոր ցուցանիշներն են՝    Օրինաստեղծ աշխատանք Մշակվել և սահմանված կարգով ընդունվել են նորմատիվ իրավական ակտեր` Նորմատիվ ակտերի տեսակը Նորմատիվ ակտերի քանակը Օրենքներ 4 ՀՀ կառավարության որոշումներ 35 ՀՀ վարչապետի որոշումներ 1 Գերատեսչական ակտեր 8 Ընդամենը 48 ՀՀ օրենքներ 1.   «Մթնոլորտային օդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" 01.03.2017թ. ՀՕ-56-Ն ՀՀ օրենք: 2.   «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 01.03.2017թ. ՀՕ-57-Ն ՀՀ օրենք: 3.   «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին" 01.03.2017թ. ՀՕ-58-Ն ՀՀ օրենք: 4.   «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" 01.03.2017թ. ՀՕ-82-Ն ՀՀ օրենք: ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման ապահովման շրջանակներում մշակվել և քննարկման տարբեր փուլերում են գտնվում՝ - «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և այլ ՀՀ օրենքների  նախագծերի  և -«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական  վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի     փաթեթները:   Ջրային ռեսուրսների պահպանություն   1) Ջրօգտագործման թույլտվություններ Նախարարություն ներկայացվել է 212 ջրօգտագործման թույլտվության հայտ: Մերժվել է 13 ջրօգտագործման թույլտվության հայտ: Տրվել է 58 նոր, երկարաձգվել է 242 և վերաձևակերպվել  75 ջրօգտագործման թույլտվություն: 2) Սևանա լիճ ·      2017թվականի համար Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման ջրաքանակ է սահմանվել մինչև 270 մլն.մ3 չափաքա­նակ: Բացթողումը սկսվել է 2017 թվականի մայիսի 7-ից: 2017 թվականի սեպտեմբերի 15-ին Սևանա լճից ջրի բացթողնման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են և դադարեցվել է ջրի բացթողումը: ՀՀ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են  «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ շարժական վերամբարձ մեխանիզմները /վահանակները/:       3) Արարատյան դաշտ ·         Արարատյան դաշտում իրականացված 130 խորքային հորի լուծարման, կոնսերվացման  փականային ռեժիմի բերման արդյունքում խնայվել է 6394.0 լ/վրկ ջրաքանակ, ինչը տարեկան կազմում է 201.6 մլն.մ3: 4)  Մշակվել է «Փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելիս հաշվի առնել ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, ազդեցության հավանականությունը, բարդությունը, աստիճանը, տևողությունը, հաճախականությունը և տարբեր ազդեցությունների գումարային բնույթը:   ԲՀՊՏ տարածքների զարգացում (ընդլայնում) 1. ՀՀ կառավարության  2017 թվականի փետրվարի 23-ին ընդունվել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N  190-Ն որոշումը: «Դիլիջան» ազգային պարկում նախատեսվող Էկոզբոսաշրջության կայուն զարգացումը կնպաստի գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, ոլորտը կբարգավաճի՝ կենտրոնանալով տարածաշրջանի բազմաթիվ բնության և մշակութային/պատմական տեսարժան վայրերի/ և բնության վրա հիմնված զբոսաշրջությունն, ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունների միջոցով, կնպաստի կենսամակարդակի աճին:          2. Հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում բնության հուշարձանների անձնագրերը:        3․ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվում են էկոտուրիզմի երթուղիների և հիմնական զբոսաշրջային երթուղիների մաքրման  և բարեկարգման, բնության հատուկ պահպանվող տարածքների մաքրման, մաքրության պահպանման շարունակական մեխանիզմների  ներդրման, պատմամշակութային և բնության հուշարձանների տարածքների մաքրման և բարեկարգման աշխատանքներ:         4. Աշխատանքներ են տարվում ՀՀ Սյունիքի մարզում «Տաթև» ազգային պարկի ստեղծման ուղղությամբ:       5․ 2016 թ.դեկտեմբերի 12-ին «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: Նախատեսվող նոր ազգային պարկը կզբաղեցնի 33.799.7 հա տարածք: Ազգային պարկը կստեղծվի «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության անմիջական՝ չմիջնորդավորված,  ներդրումների հաշվին։       6. Բյուրականի աստղադիտարանի ղեկավարության հետ կա պայմանավորվածություն համատեղ ուժերով ստեղծել բնության հատուկ պահպանվող տարածք աստղադիտարանին պատկանող 38 հա տարածքի վրա։    Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ       Մշակվել է ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության ոլորտի 5-ամյա բարեփոխումների ծրագիրը, ինչով նախատեսվում է.     - ընդունել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին (ռեկուլտիվացիոն ֆոնդ) հատկացված գումարների արդյունավետ կառավարման հայեցակարգը և ներդնել հայեցակարգի դրույթների կիրարկումն ապահովող մեխանիզմները,     - կատարելագործել ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարման ոլորտի օրենսդրական հենքը,     - կատարելագործել ընդերքօգտագործողների կողմից բնապահպանական միջոցառումների ծրագրերով և բնապահպանական կառավարման պլաններով նախատեսված շրջակա միջավայրի մոնիթորինգի օրենսդրությունը:     Ընդունվել են ՀՀ ընդերքի մասին օրենսգրքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը՝ ՀՀ կառավարության 06.07.2017թ. «Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը սահմանելու մասին  N774-Ն և ՀՀ կառավարության 27.04.2017թ. «Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիա­զոր մար­մնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրա­կանացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին N429-Ն որոշումները:  2016թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարվել է 284.9մլն.դրամ, իսկ  օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման համար՝ 39.5 մլն.դրամ:    Մթնոլորտային օդի պահպանություն ·        Նախապատրաստվել  և սահմանված կարգով ներկայացվել է վավերացման «Կլիմայի փոփոխության մասին»  ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո «Փարիզյան համաձայնագիրը», որը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է 2017թ. փետրվարի 9-ին: ·        Մշակման ընթացքում է համապատասխան կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է արգելել 15 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մուտքը հանրապետություն: Այն ուղղված է մթնոլորտային օդի որակի բարելավմանը` ավտոմեքենաների վնասակար նյութերի արտանետումների նվացեցմամբ: Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարում 1)    Իրականացվել է ՀՀ տարածքում գործող 1348 կազմակերպություններում 2016 թվականի ընթացքում առաջացած արտադրության ու սպառման թափոնների պետական հաշվառում: 2)      Նախաձեռնվել և իրականացվում է «Սնդիկի վերաբերյալ»  Մինամատայի կոնվենցիայի վավերացման գործընթացը։ 3.Կատարվել են Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ, ինչպես նաև այդ աշխատանքների տեխնիկական հսկողություն:    Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն   01.10.2016թ. 01.09.2017թ-ի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 188 նախատեսվող գործունեությունների և հիմնադրութային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ:   Հաշվետու ժամանակահատվածում սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել 58 նախատեսվող գործունեությունների և հիմնադրութային փաստաթղթերի նախնական գնահատման հայտերին:                 Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություններ են տրամադրվել 120 հիմնադրութային փաստաթղթերի, նախատեսվող գործունեությունների գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների վերաբերյալ, որից 3 նախատեսվող գործունեություններին  տրվել է բացասական եզրակացություն:    Միջազգային համագործակցություն Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է բնապահպանական ոլորտի 22 միջազգային կոնվենցիաների ու արձանագրությունների: ·                    2016 թվականի դեկտեմբերի 13-ին մեկնարկել է Եվրոպական միության (ԵՄ) արևելյան գործընկերության երկրների մասնակցությամբ իրականացվող «Ջրային նախաձեռնություն+» ծրագիրը Հայաստանում: Շուրջ 24.8 մլն եվրո ընդհանուր բյուջեով տարածաշրջանային այս ծրագիրը 2016թ. հոկտեմբերից իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում, և նախատեսվում է ավարտել 2020թ. սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը մասնակից երկրներում, և ներառում է ջրային ոլորտի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ` ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի և ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքների կիրառմամբ, ինչպես նաև գետավազանային կառավարման պլանների մշակման և իրականացման, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների մոնիտորինգի, տվյալների հավաքագրման և մշակման հզորությունների զարգացման միջոցով: Վրաստանի հետ շարունակվում է համագործակցությունը տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում: 2017թ․ սեպտեմբերի 19-ին ՀՀ և Վրաստանի բնապահպանության նախարարությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ Վրաստանում Ջավախեթի ազգային պարկի այցելուների կենտրոնի բացումը, ապա այցը ՀՀ՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածք։        Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի և ՀՀ բնապահպանության նախարարությունների միջև «Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրն իրականացնելու նպատակով ստորագրման է նախապատրաստվել  Գործողությունների պլանը:          Ստորագրվել է Բելառուսի Հանրապետության հետ երկկողմ համագործակցության հուշագիրը:        Համաձայնեցման փուլում է Ղազախստանի Հանրապետության հետ բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիրը:        Ստորագրվել է Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսառեսուրսների կառավարման գործակալության միջև տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ Համագործակցության հուշագիրը: Բնապահպանության ոլորտում 2017 թվականի ընթացքում դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացման փուլում է գտնվում 28 ներդրումային ծրագիր՝ 10.9 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: 2017 թվականից հետո նախատեսվում է իրականացնել վարկային և դրամաշնորհային 168.7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով ներդրումային ծրագրեր: Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 30.7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով 10 դրամաշնորհային ծրագիր, որոնց իրականացումը նախատեսվում է առաջիկա 3 տարիների ընթացքում: Այդ թվում՝ ·      2016թ. նոյեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հավատարմագրվել է որպես ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  Հարմարվողականության հիմնադրամի Ազգային իրականացնող մարմին, որի շրջանակներում ծրագրի հաստատումից հետո 2018 թվականին տրամադրվելու է 4.0 մլն դոլարի դրամաշնորհ: ·        2017թ. հուլիսի 7-ին ստորագրվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը, որը նախատեսում է 20 մլն.դոլարի ներդրում: ·      2017թ. օգոստոսի 18-ին կնքվել է Կովկասի Բնության Հիմնադրամի կողմից «Խոսրովի անտառ»  պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աջակցության դրամաշնորհային պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է 2015-2017 թվականների համար՝ 343.0հազ.եվրո գումարի չափով:  2017թ. լրացուցիչ կնքվել է աջակցության արտակարգ դրամաշնորհային պայմանագիր՝ 5մլն.դրամ գումարով: ·      2017թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության և  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության միջև ստորագրվել է  Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» եռամյա ծրագրի փաստաթուղթը՝  1.0 մլն.ԱՄՆ դոլար արժողությամբ։ ·      KFW-ի կողմից 1.325 մլն եվրո արժողությամբ «Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված ավտոմատ կառավարման համակարգի ներդրման» պիլոտային ծրագիր՝ Շիրակի և Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման բարելավման նպատակով, ·      Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմց հատկացվել է 790.0 հազ. դոլար՝ փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով ·      Կանաչ կլիմային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ազգային հարմարվողականության պլան. Միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորման գործընթացի աձակցույուն» ծրագիրը՝ 3 մլն. դոլար արժողությամբ: KFW–ի հետ համաձայնեցման փուլում է գտնվում Կենսաբազմազանության աջակցության 3-րդ սերնդի դրամաշնորհային ծրագիրը՝ 20-25 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ:    Կապը հասարակության և ԶԼՄ-ների հետ, Էկոկրթություն   1)Հանրային քննարկման են դրվել  ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումների նախագծեր ` թվով 12  հատ: 2)Գումարվել է հասարակական խորհրդի 7 նիստ, որի ժամանակ քննարկվել են բնապահպանական հրատապ խնդիրներ: 3)Բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ կազմակերպվել է հանրային քննարկում Գոշ լճի խնդիրների և անտառահատումների վերաբերյալ: 4)    Հուշագիր է ստորագրվել Հայաստանի նկարիչների միության հետ կերպարվեստի միջոցով էկոմշակույթի ձևավորմանն աջակցելու նպատակով։ 5)Էկոկրթական դասընթացներ են անցկացվել բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների դպրոցների մոտ 800 աշակերտների հետ: 6)Մշակվում է Էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարութունը, ինչն ընդգրկված է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրի և   գերակա խնդիրների  մեջ:Ռազմավարության մշակումը ավարտին կհասցվի ս/թ դեկտեմբեր ամսին: 7)Ստեղծվել է «Պատանի բնասեր» ակումբ, որում ընդգրկվել է 4 դպրոց: 8)Թեժ գծով ստացված ահազանգերը` 190:   Ֆինանսական ամփոփ հաշվետվություն          01.10.2016 թվականից մինչև 01.09.2017 թվականն ընկած ժամանակահատվածում գանձված ՀՀ բնապահպանության նախարարության հսկողության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարները կազմել են 2.464.7 մլն դրամ, որից՝ բնապահպանական վճարներ – 1.879 մլն. դրամ, բնօգտագործման վճարներ – 585.7 մլն. դրամ:                 ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի եկամտային կամ մուտքերի` պետական տուրքի գանձման մասով կատարել է  142 %-ով. ծրագրավորված 29.740 մլն.դրամի դիմաց պետական բյուջե է մուտքագրվել 42.251 մլն.դրամ:      2017թվականին ազդակիր 14 համայնքների բնապահպանական ծրագրերի իրականացման համար կնքվել է սուբվենցիայի տրամադրման պայմանագիր` 87.0մլն. դրամի չափով, որի շրջանակներում արդեն կատարվել են 26.9 մլն.դրամի աշխատանքներ (աշխատանքների մեծ մասը նախատեսված է իրականացնել 4-րդ եռամսյակում): Պետական բյուջեից պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է 1 023 226.8 հազար դրամ, որի շրջանակներում կնքվել է 10 պայմանագիր: Պետական բյուջեից պետության կողմից սուբսիդիայի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության ընդհանուր գումարը կազմում է 105 336.6 հազար դրամ, որի շրջանակներում կնքվել է 3 պայմանագիր:          2017թ. ընթացքում տրվել է սիրողական որսի 2429 թույլտվություն՝ 19.430.000 դրամ ընդհանուր գումարով՝ 2016թ.  8.520.000 դրամի /1065 թույլտվություն/ դիմաց:                    Փաստաթղթաշրջանառություն ՀՀ բնապահպանության նախարարություն է մուտքագրվել   15990 գրություն, իսկ ելք է եղել  8670: ՀՀ բնապահպանության նախարարությունը վերջին ժամանակաշրջանում զգալիորեն մեծացրել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ: Այսպես մուտքագրված 5340 գրությունից 1869, մոտ 35%-ը, եղել են էլեկտրոնային դիմումներ:    ՊՈԱԿ-ներ և ՓԲԸ-ներ            «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն ընկերության մրցունակության բարձրացման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի շարունակական զարգացումն ապահովելու նպատակով ներդրել է օդերևութաբանական բնագավառի ժամանակակից սարքավորումներ, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել շուրջ 35%-ով կրճատել Ընկերության ծախսերն ու աշխատակիցների թվաքանակը, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում գործող օդերևութաբանական ծառայության սակագինը, սույն թվականի հուլիսի 1-ից նվազեցնել 10%-ի չափով, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի փետրվարի 1-ից իրականացնել անվճար ավիաօդերևութաբանական սպասարկում: 2) Նորացվել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների փաստացի եղանակի ստացման ավտոմատ համակարգերը, որը ներառել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից ներկայացվող նոր չափանիշներին համապատասխան ծրագրային միջոցներ:    «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ. 1)  Հուլիսի 8-ին իրականացվել է Խուստուփ վրանային ճամբարի բացումը, հյուրերին տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն ճամբարի տուրիստական ծառայությունների վերաբերյալ: 2) Օգոստոսի 10-ից  12-ը  ՊՈԱԿ-ը Խուստուփ վրանային ճամբարում կազմակերպել է «Ուսանողական ամառ Կապան–2017» երիտասարդական փառատոնի վրանային միջոցառումը: 3) Oգոստոսի 25-ից 27-ը ՊՈԱԿ-ը կազմակերպել է Խուստուփ վրանային ճամբարում ԻՄՓԱՔԹ ակումբների մասնակիցների համար կրթական ճամբար:                «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ. 1)      Սպասարկվել է 20784 այցելու։ 2)      Անցկացվել է 721 էքսկուրսիա։    «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ                 «Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու և ապօրինի ծառահատումների կանխարգելման նպատակով մշակվել է փորձնական ծրագիր, որով նախատեսվում է ՊՈԱԿ-ի առավել ռիսկային 3 տեղամասերում` Հաղարծին, Դիլիջան և Շամախյան հատվածներում պահպանությունն իրականացնել մասնագիտացված պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով: Փորձնական ծրագրով նախատեսվում է անցում կատարել պահպանության շուրջօրյա ռեժիմի: Պահնորդական ծառայություն իրականացնելու նպատակով «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից սահմանված կարգով կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչվել «Պանտեռա սիքյուրիթի» ՍՊԸ-ն, և կնքվել է համապատասխան պայմանագիր` ամսական 11.1 մլն. դրամով ծառայություն մատուցելու համար: Այս նպատակով ՀՀ կառավարության 24.08.2017թ. N1052-Ն որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է ևս 15 մլն. դրամ: Առաջիկա օրերին պահնորդական կազմակերպությունը կսկսի աշխատանքները:      «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ ·                  «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով կնքվել է ջրածածկ անտառտնկարկների գույքագրման 775.0 հազար դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր և 750.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայությունների պայմանագիր:  Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարման համար «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին  տրամադրվել է դրամաշնորհ 83875.0 մլն դրամ գումարի չափով։ «Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ» ծրագրով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված է 7624.3 հազար դրամ: Փաստացի գնումը կազմել է 7600.0 հազար դրամ:         Իրականացվել է նաև «Սևան» ազգային պարկի 1905.0մ բացարձակ նիշից ցածր տարածքներում առկա  շենք-շինությունների հաշվառում  և ներկայացվել է դրանց ապամոնտաժման առաջարկ-ժամանակացույց: ·        «Սևան»  ազգային պարկի պահպանության բաժնի կողմից կազմվել է 113 արձանագրություն, որից 7-ը  ապօրինի արածեցման, 81-ը ապօրինի ձկնորսության, 5-ը ապօրինի ծառահատման, 1-ը ապօրինի շարժական տնակի տեղադրման, 2 –ը ապօրինի շինարարության, 15-ը  ռելիեֆի խախտման, 2-ը  ապօրինի աղբաթափման հետ կապված։ Առգրավվել է 1 լողամիջոց, 349 հատ պոլիէթիլենային ցանց և 99 խեցգետնորսիչ: Առգրավվել են 2858 հատ սիգ տեսակի ձուկ,  337 հատ և 33.75կգ խեցգետին: Առգրավված ձուկը հանձնվել է մանկապարտեզներ, մանկատներին, խեցգետինն ամբողջությամբ բաց է թողնվել լիճ:         ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թվով 70 հայցադիմում՝  գումարի բռնագանձման կամ գումարի բռնագանձման և պայմանագրի լուծման պահանջներով, ընդհանուր 60մլն դրամի չափով:                 Պայմանագրով սահմանված վարձավճարները ուշացնելու համար հողամասի վարձակալության և /կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին առաջարկ է ուղարկվել թվով 96 տնտեսվարող սուբյեկտների:   «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ   ՀՀ մակերևութային ջրային օբյեկտների որակի մոնիթորինգ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է ՀՀ մակերևութային ջրերի` մեծ և միջին մեծության 42 գետի, 6 ջրամբարի և Սևանա լճի ջրի որակի դիտարկումներ 131 դիտակետում` տարվա ընթացքում 7-12 անգամ հաճախականությամբ: Հանքարդյունաբերության գործունեության հետևանքով ծանր մետաղներով հատկապես աղտոտվում են Ախթալա, Շնող, Ողջի, Արծվանիկ, Գեղի և Կարճևան գետերը, որտեղ ջրի որակը «վատ» է (5-րդ դաս): Ապարանի և Կեչուտի ջրամբարների ջրի որակը «լավ» է (2-րդ դաս), Ախուրյանի, Արփիլճի և Ազատի  ջրամբարների ջրի որակը «միջակ» է (3-րդ դաս), Երևանյան լճի ջրի որակը «անբավարար» (4-րդ դաս) է:  ՀՀ օդային ավազանի որակի մոնիթորինգ ՀՀ բնակավայրերի օդային ավազանի գետնամերձ շերտի որակի մոնիթորինգն իրականացվում է ՀՀ 12 բնակավայրում: Ընդհանուր առմամբ գործում է 7 ավտոմատ և 17 ակտիվ դիտարկման կայան և 230 պասիվ նմուշառման դիտակետ: Մշտադիտարկվում են ազոտի օքսիդների, ծծմբի երկօքսիդի, ածխածնի մոնօքսիդի և փոշու պարունակությունները: Երևան քաղաքում մշտադիտարկվում է նաև գետնամերձ օզոնի պարունակությունը և փոշու մեջ ծանր մետաղները: Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքների համաձայն Երևան քաղաքում ընդհանուր փոշու միջին ամսական պարունակությունը չնայած գտնվում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ)  սահմանում, բայց օրվա ընթացքում և քաղաքի տարբեր հատվածներում դիտվում են գերազանցումներ: Ընդհանուր փոշով աղտոտվածությունը բարձր է նաև Գյումրի, Արարատ և Ալավերդի քաղաքներում` Գյումրիում ընդհանուր փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.2-4.8 անգամ, Ալավերդի և Արարատ քաղաքներում` 1.2 անգամ: Ալավերդի քաղաքում ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2.9 անգամ: Մնացած աղտոտիչների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազան­ցել համապատասխան ՍԹԿ-ները: ՀՀ ստորերկրյա ջրերի մոնիթորինգ 2016-2017թթ. Ժամանակահատվածում կատարվել են հիդրոերկրաբանական մշտադիտարկումներ  ազգային և հատուկ  ցանցերի դիտակետերում: Արարատյան դաշտում կատարվել են տիրազուրկ հորատանցքերի լուծարված և կոնսերվացման աշխատանքներ, որոնց արդյունքում մասնավորապես Մասիսի և Էջմիածնի տարածաշրջանում, նկատվում են ջրաղբյուրների ծախսի և մակարդակի բարձրացումներ և կայունացում:   «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ                 2017թ. օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Զիմի» կոչվող տարածքում ժամը 12:00 սահմաններում հայտնաբերվել է հրդեհի օջախ, որը չնայած ձեռնարկված հրդեհաշիջման աշխատանքներին մարել չի հաջողվել:                 Նույն օրը հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ աշխատակիցներ, ներգրավվել ուղղաթիռներ, ոստիկանության աշխատակիցներ, զին.ծառայողներ, հարակից համայնքների բնակիչներ և կամավորներ: Սակայն քամու ուժգնության և գիհի ծառատեսակի արագ բռնկման պատճառով հրդեհը տարածվում էր: Հրդեհը տարածվելով հասել է մինչև Խոսրով տեղամաս:                 29.08.2017թ. ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները, սակայն իրականացվում է շուրջօրյա հերթապահություններ:                 Գիտական ուսումնասիրություններն ուղղված են պետական արգելոցի և արգելավայրերի ֆլորայի ու ֆաունայի գենոֆոնդի պահպանմանը: Գիտահետազոտական աշխատանքները իրականացվում են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ու կենդանաբանության ինստիտուտների համապատասխան մասնագետների հետ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջև 2013 թվականից կնքված է համագործակցության պայմանագիր: Արգելոցի տարածքում տեղադրվել են ֆոտո և տեսաբռնիչներ կենդանական աշխարհի մոնիթորինգ իրականացնելու համար:                 Հրդեհված տարածքներում գիտական բաժնի աշխատակիցների կողմից կատարվում են ուսումնասիրություններ: Արգելոցի հարակից համայնքներում կազմակերպվել են բացատրական և էկոդաստիարակչական աշխատանքներ: ՊՈԱԿ-ի տարածքում ներառված «Գիլանի» տարածքում գյուղացիական տնտեսություններին պատկանող պետական գրանցում ստացած գույքի փոխհատուցման խնդիրները կարգավորելու նպատակով 2017թ․ հունիսի  26-ի ՀՀ բնապահպանության նախարարի N197-Ա հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ։  Կատարվել են առանձին շենք-շինությունների գնահատում (բացառությամբ տնկված ծառերի): Աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքային խումբը դեռևս չի ամփոփել կատարված աշխատանքները և չի ներկայացրել համապատասխան առաջարկներ:          Օգոստոսի 28-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և ՀՀ բնապահպանության նախարարության մյուս ստորաբաժանումների աշխատակիցները արգելոցի տարածքի Կաքավաբերդ տեղամասում հայտնաբերել են էլեկտրահարումով ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների։ Որսագողերը հասցրել էին որսալ «կարմրախայտ» տեսակի 533 հատ ձուկ։ Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Արարատի տարածքային բաժին:        01.09.2016-01.09.2017թ. դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց է այցելել 759 զբոսաշրջիկ, որից ստացվել է  1 831,5 հազ.դրամ գումար: