Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Դին Լիրենը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-gavat-25.09.

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացավ եզրափակիչ մրցամարտի երրորդ պարտիան Լեւոն Արոնյանի եւ Դին Լիրենի միջեւ: Մեր շախմատիստը չնայած հանդես եկավ սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ առավելություն ստանալ եւ արդեն 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց: Այդպիսով, մրցակիցները երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին եւ պահպանեցին հավասար հաշիվը՝ 1,5:1,5: Մրցամարտի չորրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Այդ պարտիայի հաղթողը կճանաչվի աշխարհի գավաթակիր, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի սեպտեմբերի 27-ին նշանակված թայ-բրեյքում: