Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎԳ առաջարկները ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման առնչությամբ

Հասարակություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

2017 թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱՆ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը համատեղ մշակել և ներկայացրել են առաջարկություններ Նախագծի վերաբերյալ: Իրականացված վերլուծության արդյունքում վերհանվել են մի շարք իրավական, կառուցվածքային և տեխնիկական խնդիրներ։ Նախագծում բացակայում են վերստուգիչ չափորոշիչներ, առանձին գործողությունների համար սահմանված չեն կատարման ժամկետներ, որոշ միջոցառումներ, գործողություններ և արդյունքներ հստակեցման և խմբագրման կարիք ունեն։ Ավելին՝ այստեղ