Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-իրանական նոր ֆիլմ՝ «Եվա»

Մշակույթ
Untitled_1.50.1

Սեպտեմբերի 23-ին   մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ  իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») հայ-իրանական համատեղ արտադրության նոր ֆիլմը։ Իրանահայ ռեժիսորը մինչ այս էլ ֆիլմեր է նկարել Հայաստանում, սակայն «Եվա»-ն նրա առաջին լիամետրաժ կինոնկարն է։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Եվան»  դրամա է։ Ֆիլմը մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած մութ ու ծանր  պատմությունը։ Նա դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում  է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․ Ռեժիսորի հաղորդմամաբ,  2017թ․ մայիսին՝ Կաննում իրենք կազմակերպել են կինոնկարի փակ ցուցադրությունը, ինչը դրական արձագանքների  է արժանացել միջազգային կինոգետների կողմից։ Առաջարկ է եղել կինոնկարի առաջին ցուցադրությունը կազմակերպել արտերկրում․․․Սակայն, հենց Անահիտ Աբադի ցանկությամբ, էլ մինչև ֆիլմի համաշխարհային պրեմիերան, այն, նախ,  կներկայացվի  հայ և իրանցի հանդիսատեսին, որից  հետո նոր  կսկսվի  ֆիլմի միջազգային ցուցադրությունների շարքը։ Իսկ պրոդյուսերները ցուցադրման գործընթացին զուգահեռ  կաշխատեն ֆիլմը ներկայացնել միջազգային հայտնի փառատոներում։ Untitled_1.137.1 Ֆիլմն արտադրվել է իրանական կողմի զգալի ֆինանսական ներդրմամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:  Ֆիլմը նկարահանվել է Արցախում։ Դերասաններն են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք։ Կինոնկարի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, օպերատորը՝ Հասան Քարիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին, իսկ պրոդյուսերը՝  Թաղի Ալի Ղոլիզադեհը։ Նշենք նաև, որ «Եվա»-ի արցախյան և իրանական պրեմիերաները կկայանան հոկտեմբեր ամսին։ Հայաստանի ազգային կինոկենտրոն