Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց «արմագեդոնում» եւ մտավ աշխարհի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1armagedon-final-5

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ մրցամարտի վերջին պարտիան՝ «արմագեդոնը», ավարտվեց սպիտակներով հանդես եկող հայ շախմատիստի հաղթանակով: Այդպիսով, մեր գրոսմայստերը ընդհանուր 5:4 հաշվով առավելության հասավ ֆրանսիացի շախմատիստի նկատմամբ եւ մտավ եզրափակիչ: Այստեղ Լեւոն Արոնյանը կմրցի չինացի Դին Լիրենի հետ: Եզրափակիչ մրցամարտը բաղկացած է դասական 4 պարտիայից: Լևոն Արոնյանը  հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: «Այսօր դրամատիկ օր էր: Շատ ուրախ եմ, որովհետև օրն ավարտվեց, և ես ի վերջո հաղթեցի: Այն հարցին թե ինչպես կարողացա հաղթել կասեմ, որ այս դեպքում երևի թե պետք է հաջողակ լինել: Չկա որևէ բաղադրատոմս, ուղղակի պետք է արագ խաղալ և հուսալ, որ հակառակորդը սխալ թույլ կտա: Մաքսիմը ուժեղ մրցակից է, կարծում եմ կարողացա ապացուցել, որ էս էլ մյուսներից վատ չեմ խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար, քանի որ այսօր Հայաստանի անկախության օրն է»,- ասել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը