Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվելու է՝ արդյո՞ք կարող էր կանխվել Վերնիսաժի արյունոտ միջադեպը (տեսանյութ)

Քաղաքականություն
dataxaz-nkar

Ինչո՞ւ Հայաստանի իրավապահ համակարգին չի հաջողվում կանխել քրեական հեղինակությունների մասնակցությամբ սպանություններն ու միջադեպերը։ Վերջին դեպքն օրեր առաջ էր՝ հենց Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարևանությամբ։ Հայաստանի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պնդմամբ՝ կանխվում են այն հանցագործությունները, որոնց մասին իրավապահները նախապես տեղեկություններ են ունենում։ Գլխավոր դատախազը դեռ չի կարող ասել՝ արդյո՞ք հնարավոր էր կանխել Վերնիսաժի արյունոտ միջադեպը և իրավապահները դա չեն արել. «Կանխարգելվում է այնքանով, որքանով համապատասխան տեղեկություն լինում է։ Դրա համար եմ ասում՝ սա ապրիորի երևույթ չէ։ Պարզվելու է՝ արդյո՞ք համապատասխան օպերատիվ ծառայությունները տիրապետել են որոշակի իրավիճակի, որը հիմք էր տալու կատարել որոշակի գործողություններ, որը կարող էր հանգեցնել դրա խափանմանը և չի իրականացվել։ Միայն այդ դեպքում կարող ենք խոսել որևէ մեկի պատասխանատվության մասին»։ Մանրամասները՝ տեսանյութում