Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» ու «Բանանցն» այսօր կսկսեն գավաթի համար պայքարը

Սպորտ
sport-gavat

Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի 2018թ գավաթի խաղարկության հերթական հանդիպումը: Քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկն» իր հարկի տակ կընդունի «Բանանցին»: Թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են ընթացիկ մրցաշրջանում: Հայաստանի առաջնության առաջին շրջանում կողմերը ոչ-ոքի էին խաղացել «Բանանցի» դաշտում (2:2), իսկ չորս օր առաջ «Հանրապետական» մարզադաշտում կայացած նրանց երկրորդ հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ փյունիկցիների պարտությամբ՝ 1:2: Կողմերը լրիվ տարբեր տրամադրվածությամբ են մոտենում իրենց առաջին գավաթային հակամարտությանը: «Փյունիկն» առաջնության վերջին երեք խաղերը տանում է տվել եւ այժմ գտնվում է հոգեբանական ծանր վիճակում: «Բանանցը», հակառակը, վերջին երկու հանդիպումներում հաղթանակ է տարել եւ այժմ վերելք է ապրում: Չնայած այդ հանգամանքներին, բուքմեյքերներն ավելի շատ հավատում են «Փյունիկի» հաղթանակին՝ 2,30 գործակից՝ «Բանանցի» 2,90-ի դիմաց: