Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկեսուրների հետ ապրողներից շատերը դա մեծ սխալ են համարում. հետազոտություն

Կարևոր լուրեր Հասարակություն
World-vision

Այսօր ներկայացվել են 2017թ-ին իրականացված «Սկեսուրների դերակատարումը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» և «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում»  հետազոտությունները: Հետազոտություններն իրականացրել են Հայաստանի 4 մարզում՝ Արագածոտն, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք: Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը ասում է, որ հանրության հետ աշխատանքի արդյունքում փորձում  են ձևավորել միջավայր, որտեղ աղջիկներն ու տղաները կծնվեն ու կարժևորվեն հավասար: Ըստ բանախոսի` հատուկ մշակված մոդուլի միջոցով թիրախավորվում է 3 հիմնական ուղղություն՝ գենդերային կարծրատիպեր, դերային ծնողավարություն եւ բռնություն:  Հարցվողների մեծամասնությունն ապրել է սկեսուրների հետ, եւ հիշելով իրենց կյանքը՝ շատերը համարում են, որ մեծ սխալ են գործել: Հարցվողները պատմել են սկեսուրների կողմից ակնհայտ ճնշումների եւ հալածանքների մասին: «5 տարի ես երեխա չեմ ունեցել...առաջինը  5 ու կես ամսական վիժել եմ զույգ երեխա: Եկել եմ տուն եւ իմ մահճակալի մոտ կայլասկա ա դրած: Ի՞նչ ա դա նշանակում: Ոզում էին ինձ ցավ պատճառել: Նենց աղի արցունքներ եմ թափել 5 տարվա մեջ, որ ես երեխա չեմ ունեցել, որ էդքան ջուր , որ լցվի իրենց վրա՝ ազգովի կխեղդվեն»: (միջին մասնագիտական կրթությամբ կին)։ Սա մեջբերում է հետազոտությունից։ Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանի խոսքով` վիճակագրությունը բարելավվել է, բայց նորմայից հեռու է: «Կառավարության կամքը կարեւոր է, սակայն նույնիսկ ծնելիությունը բարձրացնելով հարցը չի լուծվի, այլ խնդիրը մեզանում գենդերային անհավասարության եւ խտրականության մեջ է»: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի  «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի   նպատակն է նվազեցնել սեռային անհավասարությունը։  «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը  քառամյա է եւ կշարունակվի մինչ 2019 թվականը: Ծրագիրն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված խնդիրներին: