Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 17-ին Սահակաշվիլին հանրահավաք կանցկացնի Կիևում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
326c29214e5192ca7a6597e4a6ab2469

Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ուղիղ մեկ ամսից` հոկտեմբերի 17-ին, հանրահավաք կանցկացնի Կիևում: Այդ մասին նա գրել է ֆբ-յան իր էջում. «Մենք որոշեցինք միանալ հասարակական ակտիվիստների նախաձեռնությանը և հավաքվել Կիևում հոկտեմբերի 17-ին` երեք պահանջ ներկայացնելով. հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենսգրքի ընդունում»: