Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի թաեքվոնդոյի առաջնություն

Սպորտ
sport-tekvando-14.09.

Սեպտեմբերի 16-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցելու են շուրջ 60 մարզիկներ՝ Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերից, ինչպես նաեւ Երեւան քաղաքից եւ Արցախի Հանրապետությունից: Առաջնության արդյունքների հիման վրա ձեւավորվելու է Հայաստանի թաեքվոնդոյի երիտասարդների հավաքականը, որը 2017 թվականի նոյեմբերի 1-6-ը կմասնակցի Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: