Գյումրուց Եվրոպա մուտքն իրեն սպասեցնել չի տա (տեսանյութ)
Օրերս հանրապետության Նախագահը հանձնարարել էր Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հետեւողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետն էլ նախագահին ներկայացրել է նշված ուղղություններով միջոցառումների ցանկը, ինչպես նաև ավիացիայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առաջիկա ծրագրերն ու ակնկալվող արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայանում կառավարության կողմից իրականացվող ներդրումային ծրագերին ու շինաշխատանքներին: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում