Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բազել». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է (Ուղիղ) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1mu-bazel-12.09.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում կընդունի Շվեյցարիայի գործող չեմպիոն «Բազելին»: Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: «Մանչեսթեր Յունայթեդը» խաղը կսկսի այսպիսի ֆուտբոլիստներով. Դե Խեա, Յունգ, Սմոլինգ, Լինդելոֆ, Բլինդ, Մատիչ, Պոգբա, Մատա, Մխիթարյան, Մարտիալ, Լուկակու: Հայաստանի հավաքականի ավագը հանդես կգա ենթահարձակվողի գոտում եւ կփորձի աջակցել առաջ քաշված մեկ հարձակվողին: «Բազելը» հանդես կգա հետեւյալ կազմով. Վացլիկ - Ականժի, Սուխի, Բալանտա - Լանգ, Ջակա, Զուֆի, Ռիվերոս - Շտեֆեն, Վան Վոլֆսվինկել, Էլ Յունուսի: Հյուրերը կխաղան 3+4+3 հարձակողական սխեմայով: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Այն ուղիղ եթերով կարող եք դիտել մեր կայքէջով: