Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիևը ներում է շնորհել Լապշինին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lapshin

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ներում է շնորհել Բաքվում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ալիևի օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Լապշինը կարտահանձնվի Իսրայել: Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական դատարանը դատապարտել էր երեք տարվա ազատազրկման։ Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել՝ Արցախ առանց Բաքվի համաձայնության այցելության համար։ Չնայած Լապշինը նախկինում բազմիցս հանդես է եկել ի նպաստ Արցախի հրապարակումներով, ավելի ուշ նա հայտարարել է, որ Արցախը պետք է լինի Արդբեջանի կազմում։