Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի հրդեհի պատճառը հանքարդյունաբերողները չեն. ՀԲՃ (տեսանյութ)

Տնտեսություն
hbch

Ինչպես գիտեք, Բյուրականից վեր գտնվող անտառներում այս օրերին հրդեհ է, որը դեռ չի մարվել: Դեռևս օգոստոսի 14-ին ՀՀ Բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկն ահազանգ էր արել այն մասին, որ օգոստոսի 13-ին անտառի անմիջապես ներքևում գտնվող քարի հանքի կողքի ծառերն այրվում են (կարմիրով շրջանակի հատվածում), իսկ հանքը աստիճանաբար ընդլայնվում է՝ մոտենալով անտառին: Բնապահպանության նախարարությանը հորդորվել էր ստուգումներ անել այս առթիվ, սակայն որևէ արձագանք չեղավ: Եվ ահա այսօր այրվում են անտառները, և ո՞վ կարող է բացառել, որ հանքաստան Հայաստանում անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն, հատկապես, որ այս անտառները բավականին անմատչելի են քաղաքացիների հանգստի կազմակերպման տեսանկյունից: Նկարում անտառն է և կարմիրով նշված է հանքի տարածքը: Հայաստանի բնապահպանական ճակատ