Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե ես միակ թեկնածուն եմ, չի նշանակում, որ անպայման ընտրվելու եմ. Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-zohrabyan

«Իմ ընդդիմախոսները վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց քվե կտա, երեւի դրա համար էլ չեն առաջադրվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ  այսօր ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ինքը փաստաբանների պալատի առաջիկա ընտրություններում առաջադրված միակ թեկնածուն: Նա ընդգծել է, որ ընտրություններին կարող էր մասնակցել եւ իր թեկնածությունը առաջադրել 10 տարվա փորձ ունեցող ցանկացած փաստաբան: «Ես մեծամտությամբ չեմ տառապում, սակայն, կարծում եմ, որ իմ ընդդիմադիրներն իրենց ծայրահեղ վերաբերմունքով վիրավորանքներ են հասցնում, երբ ասում են, որ իրենք որակյալ փոքրամասնություն են»,- նկատել է Արա Զոհրաբյանն ու ավելացրել, որ եթե որոշ փաստաբաններ  ուզում էին փրկել փաստաբանների պալատն իրենից, լավ կլիներ, որ ընտրություններին գոնե  միասնական թեկնածու առաջադրեին: «Ամեն դեպքում, եթե ես միակ թեկնածուն եմ, չի նշանակում, որ անպայման ընտրվելու եմ: Հնարավոր է՝ փաստաբանների կեսից ավելին չմասնակցի ընտրությանը եւ 50 տոկոսից ցածր մասնակցության դեպքում չըտնրվեմ կամ էլ ուղղակի բոլորը դեմ քվեարկեն»,- ասել է Արա Զոհրաբյանը։ ՀՀ փաստաբանների պալատի ընտրությունները  սեպտեմբերի 9-ին է: