Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույնիսկ կարելի է վերջին պահին հրաժարվել. Հրանտ Մարգարյանը՝ ՀՀ որոշման մասին

Քաղաքականություն
Hrant-Margaryan

Որեւէ քաղաքական դրդապատճառ չկա, որեւէ միջամտություն չկա. Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի պնդումը հաստատում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով  փաստին, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին : «Հայաստանին ոչինչ չի պարտադրվել,- նշում է Հրանտ Մարգարյանը,- Հայաստանն իր ռազմաքաղաքական ճամբարն ունի, բայց չի փորձում խզել իր հարաբերությունները մյուս ճամբարների հետ։ Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշենք՝ ինչին մասնակցենք, ինչին չմասնակցենք...Նույնիսկ կարելի է վերջին պահին։ Կարող ես նույնիսկ ունենաս դու ամիսներ շարունակ որոշումներ, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումներով վերջին պահին դրսեւորես»: