Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ փոխնախարարը՝ զորավարժություններից հրաժարվելու մասին. «Արտառոց բան չկա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e69ddac71997681ffe17e7cf105fa17b

«Զորավարժություններին մեր մասնակցությունը ոչ թե սիտուացիոն է, այլ խորքային գնահատականներից ելնելով»,-այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Պաշտպանության փոխնախարարը վստահ է, որ լրատվամիջոցները արհեստական նշանակություն են տալիս Հայաստանի հրաժարվելուն: «Արտառոց բան չկա: Դա չի նշանակում, որ մեր գործընկերությունը նվազում է, կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին»,-ասում է նա: Ըստ նրա, մենք տարբեր ծրագրերում համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: «Մի միջոցառման չմասնակցել կամ մասնակցել, որեւէ արտառոց միջոցառում պետք չի դիտարկել»,-ասում է ՊՆ փոխնախարարը: Ըստ փոխնախարարի՝ Հայաստանը պաշտոնապես չի էլ հայտարարել, որ մասնակցելու է Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Պարոն Զաքարյանը տարակուսում է, թե ինչու է Վրաստանի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել զորավարժություններին: Փաստ է, որ մենք մեր հանրությանը չենք խաբել դրանցից հրաժարվելով. «Հայաստանի Հանրապետությունը չի ասել իր հանրությանը, որ պաշտոնապես մասնակցելու է, որ հետո էլ իր հանրությանն ասի, որ չի մասնակցելու»: Պաշտպանության փոխնախարարն ասում է, որ նախնական համաձայնություն է եղել մասնակցելու, սակայն Հայաստանն ի վերջո վերանայել է իր մասնակցության հնարավորությունը: Չմասնակցելով Հայաստանը ոչինչ չի կորցնում: Եվ կապ չունի, որ զորավարժություններին մասնակցում է նաեւ Ադրբեջանը. «Որեւէ քաղաքական դրդապատճառ չկա: Որեւէ միջամտություն չկա»: