Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը պարզաբանում է. ինչ է կատարվել «Անտարես»-ում (տեսանյութ)

Տնտեսություն
pek-1

Տեղեկացնում ենք, որ «A1plus.am» կայքում հրապարակված «Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տարածք» վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պարզաբանումն «Ա1+»-ը ստացել է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հիշեցնենք,  հրապարակել էինք, որ Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: Հրապարակում ենք կատարվածին առնչվող տեսագրություն և ձայնագրություն, որտեղ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հեռախոսով խոսում է ՊԵԿ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասում են, որ մտադրված են գալ գույքագրման։