Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր քաղաքական անգործունակությունն ընդգծող չար կատակ՝ Հոգլանդից»

Քաղաքականություն
4d7cb4a249ae83a0a0b30adf3d660388

Պարոն Հոգլանդի հրաժեշտի ուղերձը բավականին ուշագրավ է հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ռուս և ադրբեջանցի տարատեսակ պաշտոնյաների, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կողմից ներդրվող «տարածքներ ոչնչի դիմաց» բանաձևի ի հայտ գալու համատեքստում: Այս կարծիքը հայտնում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձներ է պարունակում և տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը Մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին «պաշտպանում է» շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին անգամ ոչ թե նախկին ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց:Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց: Սա իսկական զավեշտ է, մեր քաղաքական անգործունակությունն ընդգծող չար կատակ»: