Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկատան սաները թրծում են Ջուղայի խաչքարերը (տեսանյութ)

Հասարակություն
fresco

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները կամավորների օգնությամբ թրծում են «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր  ֆիլմերի փառատոնի այս տարվա հուշանվերները:   Մանկատան սան Համլետը գիտի աշխատանքի բոլոր մանրուքները: Ջուղայի խաչքարերի պատկերներով  հուշանվերները  հենց նրա գլխավորությամբ են պատրաստում: Ջուղայում միջնադարյան վերջին խաչքարերը ոչնչացվեցին 2005-2006թթ-ին։  Փառատոնի կազմակերպիչները այս տարի որոշեցին իբրեւ սիմվոլ ընտրել այս խաչքարերը՝ մոմի եւ նռան փոխարեն՝  հերթական անգամ հիշեցնելու համար ադրբեջանական վանդալիզմի մասին։ «Դա պատմություն է , որ մեր ժողովուրդը պետք է իմանա, ցավոք սրտի այսօր ամեն երկրորդ երիտասարդը չգիտի, թե ինչ է Ջուղան, ինչ եղավ այնտեղ, սա մի փոքր հիշեցում է, որ ժողովուրդը չմոռանա իր պատմությունը»,- ասում է  «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր  ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ  Շահեն Նազարենկոն:  Ֆրեսկո արդի արվեստի եւ հոգեւոր  ֆիլմերի փառատոնն այս տարի կբացվի օգոստոսի 25ին եւ կտեւի 14 օր: 25 երկրից 42 նոր կինոժապավեն  կցուցադրվեն քաղաքի տարբեր այգիներում ու պուրակներում: Կանցկացվեն  նաեւ համերգներ, կինոճամբարներ, վարպետության դասեր: Փառատոնի այս տարվա  հատուկ հյուրերը կլինեն Օդրի Էմերսենը ԱՄՆ-ից եւ Պասկալ Ժելինասը Կանադայից: Փառատոնն այս տարի կունենա նաեւ հատուկ ծրագիր՝ «Հետադարձ Հայացք» խորագրով: Կներկայացվեն հայ  կինովավերագրող Արա Վահանու ֆիլմերը: Ավելին՝ տեսանյութով