Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասկանալի չէ, թե ուր է մեր փոքր ավիացիան. բնապահպան (տեսանյութ)

Տնտեսություն
MHM0115950

Խոսրովի արգելոցի նշանակությունը միայն ազգային կամ տարածաշրջանային չէ, այն յուրօրինակ է իր լանդշաֆտների բազմազանությամբ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը. «Ունեինք 1800 բարձրակարգ բույսեր, Հայաստանում առհասարակ կա 3000 բարձրակարգ բույս, սողունների 30 տեսակ, թռչուների՝ ամենահարուստ տեսականին՝ 140 տեսակ, կաթնասուններ, էնդեմիկ տեսակներ, որոնք միայն Հայաստանում են՝ Բեզոարյան այծ, Հայկական մուֆլոնը»:  Ինչու էինք մենք այդքան անպատրաստ՝ հարց է տալիս բնապահպանը. «Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու մենք չունենք այն ավիացիան, որ անհրաժեշտ է այս պարագայում: Խորհրդային տարիներին Հայաստանն ուներ փոքր ավիացիա, որն օգտագործվում էր գյուղատնտեսության եւ առողջապահության մեջ: Լիարժեք պատասխան չեմ ստացել, երբ հարցը բարձրացրել եմ: Մենք այսօր ընդհանրապես պատրաստ չենք էկոլոգիական այն վտանգներին, ռիսկերին, որոնք ամբողջ մոլորակում զարգանում է: Մենք պետք է տեսնեինք, որ աշխարհում ամբողջ էկոհամակարգը ապակայունացված է: Մենք այնքան հանգիստ ենք մեզ զգում, սակայն այդ բոլորը կարող է մեզ էլ պատուհասել եւ արդեն մենք դա ունեցանք»: