Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանն իրեն նվիրած գումարը փոխանցում է զինվորին

Հասարակություն
ed345c539bfd7918a84072977f761aa9

Երևանի Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ծննդյան 70-ամյակին որպես նվեր մատուցված ողջ գումարը կփոխանցի զինվորներին: Այս մասին նա հաղորդագրություն է թողել Ֆեյսբուքում: «Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:  Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» ՀԿ-ին: Հավաքվեց $3550, 50 եվրո և 820 000 դրամ: Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին. «ԱՅՍՕՐ ԵՍ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆՙ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ու ԶԻՆՀԱՇՄԱՆԴԱՄԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ Հ/Կ-ին: ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՆԵՐԻՆ: ԹՈՂ ՄԻ՛ՇՏ ԽԱՂԱՂ ԼԻՆԵՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»: gumar