Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտավանի հրդեհի վտանգավոր օջախները մարվել են, կա մեկ կասկածյալ

Կարևոր լուրեր Հասարակություն
artavan1

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մեկնել է դեպքի վայր ուղղաթիռով կրակի օջախների տարածքային զննում իրականացնելու նպատակով: Հիշեցնենք, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյան), ոստիկանության Ջերմուկի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Խաչատրյան), Վայոց Ձորի Ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հսկայածավալ օպերատիվ –հետախուզական գործողություններ կատարելու շնորհիվ ոստիկանության Ջերմուկի բաժին են բերման ենթարկել Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անզգուշաբար Արտավան գյուղի անտառային տարածքում հրդեհ առաջացնելու մեջ: