Արտավանի անտառներում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
ԱԻՆ-ը հայտնում է, որ այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 06:59-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի անտառներում 2 օր շարունակվող հրդեհի շիջման աշխատանքները վերսկսվել են: Ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. իրականացվում է հերթապահություն: Ժամը 17:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից: Ժամը 16:30-ի դրությամբ այրվում էր 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք: Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում էր մոտ 250 հա: Մարզում հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա.Մինասյանը: Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվում են մոտակա ջրամբարի պաշարները և կրակի դեմ պայքարին օժանդակում է մասնավոր «Լիդիան Արմենիա» ընկերությունը` տրամադրելով ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին: ՀՀ ԱԻ նախարարության հետ համագործակցության շնորհիվ՝ ընկերության փրկարար ջոկատը, որը վերապատրաստվել է նախարարության կողմից, նույնպես պատրաստ է անհրաժեշտության դեպքում, ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներում: [caption id="attachment_1561209" align="alignright" width="700"] This is the second day since the workers of the Ministry of Emergency Situations try to prevent the fire on forests of Artavan village of Vayots Dzor Province[/caption] [caption id="attachment_1561210" align="alignright" width="700"] This is the second day since the workers of the Ministry of Emergency Situations try to prevent the fire on forests of Artavan village of Vayots Dzor Province[/caption] [caption id="attachment_1561211" align="alignright" width="700"] This is the second day since the workers of the Ministry of Emergency Situations try to prevent the fire on forests of Artavan village of Vayots Dzor Province[/caption] [caption id="attachment_1561212" align="alignright" width="700"] This is the second day since the workers of the Ministry of Emergency Situations try to prevent the fire on forests of Artavan village of Vayots Dzor Province[/caption] [caption id="attachment_1561213" align="alignright" width="700"] This is the second day since the workers of the Ministry of Emergency Situations try to prevent the fire on forests of Artavan village of Vayots Dzor Province[/caption]