Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանիե Ուեսթը 10 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում (տեսանյութ)

02381F2B-0568-4FEB-9D2E-960BBBC50212_w1023_r1_s

Քանիե Ուեսթը դատական գործ է հարուցել իր ապահովագրական ընկերության դեմ՝ պահանջելով մոտ 10 միլիոն դոլարի փոխհատուցում: Երգչի շրջագայությունը կազմակերպած «VERY GOOD TOURING» ընկերությունը տեղեկացրել է, որ անցած տարի Քանիեի «SAINT PABLO» շրջագայության դադարեցումից հետո ապահովագրական ընկերությունը չի վճարել իրենց հասանելիք գումարը: Հիշեցնենք, որ անցած տարի համերգի ընթացքում Քանիե Ուեսթը ցած գցեց խոսափողը և չեղյալ հայտարարեց ծրագրված ավելի քան 20 համերգները: Այդ ամենը հաջորդել էր դրանից մեկ շաբաթ առաջ նրա դադարեցրած մեկ այլ համերգին, երբ Ուեսթը տեղեկացել էր, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի էր ենթարկվել: Համերգային շրջագայությունը դադարեցնելուց երկու օր հետո Քանիե Ուեսթը տեղափոխվել էր հոգեբուժարան, որտեղ նա 8 օր բուժօգնություն էր ստանում:   10F0B946-6B05-4AC9-8E48-1CB22E9A7C02_w650_r1_s