Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

30 օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հասարակություն
Gazprom-Armenia

Օգոստոսի 3-ից 30 օրացուցային օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: