Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին փորձում են ծաղրուծանակի ենթարկել. Հայկ Ալումյան. Առավոտ

Քաղաքականություն
MHM0115806

2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը ահազանգում է, որ իր պաշտպանյալին փորձում են ծաղրուծանակի ենթարկել: «Վերցրել են սայլակն ու դրել Վահան Շիրխանյանից հեռու, ամեն ինչ այնպես են կազմակերպում, որ երբ նա ցանկանա զուգարան գնալ, ստիպված լինի սպասել մի քառասուն րոպե, մինչեւ սայլակը բերեն: Եղել է դեպք, երբ երեք ժամ սայլակի է սպասել, որ կարողանա զուգարան գնալ: Սա ծաղրուծանակ է, փորձում են ծաղրուծանակի ենթարկել նրան, բայց ծիծաղելի վիճակում հայտնվելու են նրանք, երբ ՄԻԵԴ-ի վճիռը լինի, հուսով եմ, որ կհասցնենք նաեւ այս խախտումը ներկայացնել ՄԻԵԴ, մինչեւ վճռի կայացնելը»,- ասաց Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ Շիրխանյանի խափանման միջոց կալանքի եւ նրա առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ: Ամբողջական հոդվածը՝ այստեղ