Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրաֆիքինգի զոհերի թիվը զգալիորեն կրճատվել է (տեսանյութ)

Հասարակություն
trafi

2016 թվականին  գրանցվել է թրաֆիքինգի 26 դեպք հայ քաղաքացիների նկատմամբ: Դեպքերը գրանցվել են Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ ԱՄԷ-ում: Ամենաշատը եղել են աշխատանքային շահագործման դեպքերը՝ ընդհուպ ընտանիքներով: «Կանանցից և տղամարդկանցից զատ, թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի են ենթարկվում նաև անչափահաս  երեխաները: Շատ դեպքերում մարդիկ աշխատանք են փնտրում և վստահում են հարևան-բարեկամներին, որոնք այստեղ կամ արտերկրում գրավիչ աշխատանք են առաջարկում»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության՝ կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը: 2016 թվականին այս միջադեպերի հիման վրա հարուցվել է 10 քրեական գործ, 2017-ին՝ 7, որից 4-ը աշխատանքային եւ 3-ը սեռական թրաֆիքինգի դեպքեր են:   «Վերջին տարիներին Հայաստանը սկսել է ավելի ակտիվ  պայքարել թրաֆիքինգի դեմ, քանի որ ավելի շատ  սկսել զգալ վտանգը»,- ասում է ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը: Նրա պնդմամբ՝ անկախության առաջին տարիների համեմատ՝ թրաֆիքինգի զոհերի թիվը զգալիորեն կրճատվել է: Եթե 90-ականների կեսերին մեկ քրեական գործով կարող էր անցնել մինչև 200 զոհ, այսօր վիճակագրությունը անհամեմատ փոխվել է: Տարեկան միջին թվաբանությունը մոտեցել է 15 դեպքի: