Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շավարշ Քոչարյանը՝ «սև ցուցակի» ու զենքի վաճառքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shavarsh

Առաջին անգամ եմ լսում, նման բան չկա. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԳ փոխնախարար  Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով մի շարք մամուլի խոսնակների, այդ թվում՝ ԱԳՆ կողմից լրագրողների «Սև ցուցակ» կազմելու մասին հրապարակմանը. «Չկա այդպիսի  հարց, որ մեր գերատեսչությունը չպատասխանի, այլ բան, որ շատ հնարավոր է լինեն  դեպքեր, երբ եղել են  պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել ենք գրավոր պատասխանների»: Փոխնախարարն անդրադարձավ  նաեւ Իսրայելի տարածաշրջանային հարցերով նախարարի այցին Հայաստան: Նա ասաց, որ ստորագրվել են համաապատասխան համաձայնագրեր. «Ընդհանուր առմամբ բնական է, որ Հայաստանի և Իսրայելի ժողովուրդների մեջ շատ կան ընդհանրություններ, իհարկե կան նաև կնճռոտ ծալքեր, և շատ կարևոր է, որպեսզի լինի երկխոսություն, որպեսզի պետությունները միմյանցից այնուամենայնիվ մեկուսացված չլինեն, և այդ ուղղությամբ քայլեր են կատարվում»,- նշեց նա:  Անդրադառնալով  Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է՝ Իսրայելը միշտ պատրաս է զենք վաճառել ցանկացած պետություն, այդ թվում նաև՝ մեզ: Իսկ թե ինչու մենք չենք օգտվում այդ հնարավորությունից, նա պատասխանեց. «Դա արդեն կախված է գնային առաջարկություններից և այլ հարցերից»: Իսկ Իսրայելի հետ ռազմական համագործակցության առումով  փոխնախարարն ասաց, որ զենքի վաճառքը մի բան է, իսկ ռազմական  համագործակցությունը՝ այլ բան և հիշեցրեց, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: