Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ քաղաքացիներին՝ Վարդավառին պահպանել համակեցության կանոնները

Կարևոր լուրեր Հասարակություն
vardavar1

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դիմում է քաղաքացիներին. Հուլիսի 23-ին Վարդավառ է՝ մեր ժողովրդի սիրած ու ավանդական տոներից մեկը, որ խորհրդանշում է տարեպտույտ, կյանքի նորացում, սեր, նաև՝ փոխադարծ հարգանք ու հոգածություն միմյանց հանդեպ: Ցավոք, մեր որոշ համաքաղաքացիներ հենց Վարդավառի լուսավոր տոնին չեն դրսևորում այդ հարգանքն ու հոգածությունը: Արձանագրվում են ծիսական արարողությունը տհաճ դրսևորումներով փախարինելու, մարդկանց անհանգստություն և անհարմարություն պատճառելու դեպքեր։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել բարեկրթություն, տհաճ միջադեպերով չխաթարել տոնը, աջակցել ոստիկանությանը հասարակական կարգուկանոն ապահովելու գործում: