Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի Ռ-«էվոլյուցիա» չապրող սուտը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-620x330

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը։ Հուլիսի 16-ին «Արմենիա» հեռուտաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու կապակցությամբ ՌԴ-ի դիրորքոշման վերաբերյալ հարցին պատասխանել է, որ երբևէ չի լսել ՌԴ նախագահի կամ արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը այդ գործարքների մասին, որպեսզի մեկնաբանի դրանք: «Ես երբևէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ, և եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան, կամ նույնիսկ ինչ–որ մի պաշտոնյա ինչ–որ բաներ է ասում, դա չի նշանակում, որ դա ռուսական կողմի պատասխանն է: Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով», – ասել է Սարգսյանը` հրաժարվելով մեկնաբանել ՌԴ դիրքորոշումը: Թե՛ «գոնե հրապարակավ», թե՛ «նախագահի շուրթերից» Սերժ Սարգսյանը ռուսական կողմի պատասխանը, սակայն, լսել էր ոչ վաղ անցյալում` 2016 թվականի օգոստոսի 10-ին, երբ աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո երկու պաշտոնյաները համատեղ մամուլի ասուլիս էին տվել, որում Պուտինը, պատասխանելով հայկական հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հարցին, իր դիրքորոշումն էր հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ: «Սպառազինության ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է գնել ցանկացած զենք և, ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է` նավթարդյունահանող երկիր, մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող երկիր, արագ աճող տնտեսությամբ, ոսկեարժութային պահուստների բավական ծավալով, իհարկե, ի վիճակի է սպառազինություն գնել որտեղ պատահի: Հասկանո՞ւմ եք, որտեղ պատահի», – ասել էր Պուտինը` Սարգսյանի ներկայությամբ: Այս խնդրի վերաբերյալ Պուտինի հետ քննարկման մասին Սերժ Սարգսյանն անձամբ ևս հայտարարել էր ավելի վաղ: 2015 թվականի ապրիլին Ռուսաստանի «Առաջին ալիքով» Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին բազմիցս խոսել է ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: «Մենք բազմաթիվ անգամներ ենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ խոսել այս թեմայով.․․ մենք չէինք կարող չխոսել», – ասել էր Սարգսյանը: Ստացվում է, որ Սարգսյանը ստել է «հայ-ռուսական բարեկամության ամենացավալի կողմի» մասին: