Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լապշինն Ադրբեջանում դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Քաղաքականություն
lapshin

Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական դատարանը դատապարտել է երեք տարվա ազատազրկման։ Նա մեղադրյալի աթոռին է հայտնվել Արցախ՝ առանց Բաքվի համաձայնության այցելության համար։ Դատախազը պահանջում էր նրան դատապարտել 6,5 տարվա ազատազրկման, ուստի նրա փաստաբան Էդուարդ Չերնինը վճիռը գնահատել է ավելի քան դրական։ Նա նաեւ չի բացառել բլոգերի արտահանձնումը Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա, քանի որ Ալեքսանդր Լապշինը այդ երեք երկրների քաղաքացի է։ Հիշեցնենք, չնայած Լապշինը նախկինում բազմիցս հանդես է եկել ի նպաստ Արցախի հրապարակումներով, մեկ օր առաջ նա հայտարարել է, որ Արցախը պետք է լինի Արդբեջանի կազմում։