Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ներել եմ Դանիելին, Աստված իր հետ». Գյումրու դպրոցի տնօրեն. Ասպարեզ

Հասարակություն
Karen-Darbinyan-800x445

2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թվով 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ քաղաքացիական հայցադիմումներ էին ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի: 30 տնօրենները, ըստ միանման հայցադիմումների, համարում էին, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ու Դանիել Իոաննիսյանը զրպարտել են իրենց SUT.am կայքում հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» աղմկահարույց նյութով: Բոլոր հայցվորները պահանջում էին հերքել հրապարակված տեղեկություններն ու վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում: Գումարային առումով, 30 տնօրենները «Իրազեկ քաղաքացիների միավորումից» ու Դանիել Իոաննիսյանից պահանջում են (ներառյալ դատական ծախսերը) մոտ 65 միլիոն դրամ էր կազմում: Այսօր այս գործով առաջին նիստը կայանալու էր Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն Դանիել Իոաննիսյանը փոխանցում է, որ տնօրենները հայցերից հրաժարվում են։ «Ասպարեզ»-ի հետ զրույցում Գյումրու թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյանը եւս փոխանցեց, որ ինքը հրաժարվել է հայցապահանջից: Ավելին՝ այստեղ