Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական հետքը՝ Շրի Լանկայում. մաս 2 (տեսանյութ)

Հասարակություն
IMG_0364

Առաջին մասը՝ այստեղ Շրի Լանկա այցելության տպավորություններն ամբողջական չեն լինի, եթե ամբողջ ժամանակն անցկացնեք հյուրանոցում կամ օվկիանոսի ափին: Փղերի հետ զբոսնելու, բազմաթիվ պլանտացիաներ  տեսնելու, ջունգլիներ մտնելու, բուդդայական մեծ տաճարներ ու իհարկե Սիգիրիա ժայռը տեսնելու համար պետք է մեկնել մի քանի էքսկուրսիաների: Առաջինն այցելեցինք Քանդի քաղաք:  Ծովափնյա Կալուտարայից, որտեղ մենք բնակվում էինք, մոտ 2,5-3 ժամում հնարավոր է հասնել այնտեղ: Այս էքսկուրսի մեջ մտնում է այցելություններ տարբեր պլանտացիաներ: Արքայախնձորի, ադամաթուզի (բանան), կոկոսի պլանտացիաներն ուղղակի դրախտ են հիշեցնում: Շրի Լանկայում  կա 17 տեսակի բանան: Խորհուրդ կտանք, հատկապես փորձել կիտրոնե բանանը: Ի դեպ, անանասի ու  բանանի համը տարբերվում են մեր երկրում վաճառվող այս մրգերի համից: Շրի Լանկայում անանաս ու բանան ուտելուց հետո դժվար թե Հայաստանում այլեւս կարողանաս ուտել այս նույն մրգերը: IMG_8948 Իսկ դե իհարկե թեյի պլանտացիաները Շրի Լանկայի այցեքարտն են: Ի դեպ, մինչեւ 1972 թվականը այս կղզու պաշտոնական անվանումը եղել է Ցեյլոն: Այստեղ հնարավորություն են տալիս նաեւ ծանոթանալ  թեյի գործարանի աշխատանքներին: (Գործարանում առաջարկում են գնել թեյ, սակայն այն մի քանի անգամ թանկ է, սովորական խանութներում վաճառվող թեյերից): IMG_9278 Քանդի այցելության ճանապարհին է նաեւ փղերի բուծարանը: Փղերի վրա զբոսանքը մի աննկարագրելի հաճույք է, այնպիսի տպավորություն է, թե օդից կախված ես ու շարժվում ես առանց որեւէ մեկի օգնության: Եթե բարձրությունից վախենում եք, ապա ավելի լավ է զբոսանքի ընթացքում ներքեւ չնայեք: Հնարավորություն է տրվում կերակրել փղերին, իսկ վերջում փիղը կարող է լողացնել ձեզ գետում, բայց քանի որ գետը շատ կեղտոտ է, խորհուրդ կտայինք համաձայնվելուց առաջ մի լավ մտածել: IMG_9111 IMG_3823 Այս էքսկուրսիայի մեջ է մտնում նաեւ այցելությունը Շրի Լանկայի բուսաբանական այգի: Այստեղ նույնպես կարելի է տեսնել  եզակի բույսեր, ծառեր, ջունգլիներ հիշեցնող հատվածներ ու բազմաթիվ կապիկներ, որոնք անկաշկանդ խաղում են այգու այցելուների հետ: IMG_9416 Մյուս կանգառը համեմունքների գործարանն է: Մի մեծ տարածքում աճեցվում են բազմաթիվ համեմունքներ։ Գործարանում կարելի է գնել բազմաթիվ դեղաբույսեր ու քսուքներ: Ապրանքները գովազդելու համար այստեղ անգամ անվճար մերսում է նախատեսվում: IMG_9192 Էքսկուրսիայի կարեւոր մասն է  կազմում այցելությունը բուդդիստական ամենահայտնի տաճար՝ Բուդդայի Սուրբ Ատամի տաճար: Այստեղ է գտնվում սրբազան ատամը, այն պահվում է տապանի մեջ, որը բաղկացած է իրար մեջ դրված յոթ ոսկյա անոթներից: Այն պաշտպանվում են  երկու վանականներ: Ատամը տեսնել, իհարկե, չի կարելի: Միակ բանը, որ մնում է, երկար հերթում սպասելուց հետո մոտենալ պատուհանին, տեսնել երկու վանականներին, խոնարհվել , թողնելով նվիրատվությունը եւ գնալ: IMG_9547 Նախապատմություն.  մ.թ.ա. 540 թ-ին, երբ այրեցին Բուդդայի մարմինը խարույկից հայտնաբերվեց 4 ատամ, որոնք տեղափոխվեցին տարբեր երկրներ որպես մասունք: Համաձայն լեգենդի նա, ում մոտ ատամն էր, իր ձեռքում էր պահում ամբողջ ուժն ու հզորությունը, Բնական է, որ բոլորն ուզում էին տիրանալ ատամին. այդ պատճառով ատամները պարբերաբար տեղափոխվում էին երկրից երկիր: 371 թ. Հնդկաստանի արքայադուստր Հեմամալին ատամն իր մազերի մեջ թաքցրած բերեց կղզի: Այդ ժամանակ էլ կառուցվեց Շրի Դալադա Մալիգավա տաճարը, որն այսօր հայտնի է բոլորին Բուդդայի Սուրբ Ատամի տաճար անունով: IMG_9503   Քանդի քաղաքը հեռու է օվկիանոսից ու ամբողջությամբ ջունգլիների մեջ է ու մեծ լիճ ունի: Այն իր մեծությամբ երկրորդ քաղաքն է Շրի Լանկայում, ուստի այստեղի բնակչությունը տարբերվում է ծովափնյա փոքրիկ քաղաքներում ապրող բնակչությունից: Այստեղ ապրում են ավելի ունեւոր մարդիկ, որոնք ոչ թե մոտոցիկլ կամ տուկ-տուկ (Սա Շրի Լանկայի հիմնական փոխադրամիջոցն է)  են վարում, այլ մեզ հայտնի մակնիշների թանկարժեք ավտոմեքենաներ: tuk IMG_9501 Հյուրանոցը, որտեղ պետք է իջեւանեինք, սարի փեշին էր, ջունգլիում: Աշխատակիցները զգուշացրեցին, որ պատուհանները բաց չքնենք՝ իրերը կարող են գողանալ: Միանգամից վրդովվեցինք, բայց պարզվեց այդ գողերը ոչ թե մարդիկ են, այլ ջունգլիների կապիկները: Առավոտյան արթնանալով՝ հասկանում ես, թե ինչի մասին է խոսքը՝ մեր պատշգամբում կապիկների  մի ամբողջ խումբ էր: Այդ մաքուր օդն ու թարմության զգացողությունը, որ զգացինք, այդ առավոտ անմոռանալի էր: kap Այս էքսկուրսիան վերցնելիս խորհուրդ կտանք միանգամից այցելել Սիգիրիա, այն շատ մոտ է Քանդի քաղաքին եւ այդ կերպ եւ ժամանակը եւ գումարն  ավելի արդյունավետ կօգտագործեք: IMG_0016 IMG_0017 Լինել Շրի Լանկայում եւ չտեսնել այս լեռը, մեղմ ասած, մեղք է: Այն համարվում է աշխարհի 8-րդ հրաշալիքներից մեկը: Այստեղ հասնելուց հետո պարտադիր է նաեւ բարձրանալ Սիգիրիայի կամ, ինչպես իրենք են անվանում, առյուծի ժայռի գագաթը: Այս անվանումը նա ստացել է,  քանի որ ժայռի գագաթին գտվող ամրոց հասնելու համար նախկինում պետք էր անցնել հսկայական դարպասով, որն իր տեսքով առյուծ է հիշեցնում:  1 Երբ ժայռի ներքեւում կանգնած նայում ես վերեւ, տպավորություն է , թե երբեք չես կարող բարձրանալ վերեւ: Այս ճանապարհը հաղթահարելու համար պետք է մեծ կամքի ուժ եւ ամուր սիրտ ունենալ: Դժվար ու խոչընդոտներով լի ճանապարհը հաղթահարելուց հետո ոտքերիդ տակ է մնում ամբողջ երկիրը: Տեսարանն ուղղակի աննկարագրելի գեղեցիկ է: IMG_0089 Հանգստյան գոտի վերադառնալու ճանապարհին է նաեւ Դամբուլլա բուդդայական տաճարը: Սա տեսնելը նույնպես պարտադիր է: Հսկայական, ոսկեզօծ Բուդդայի արձանը չափազանց տպավորիչ ու ազդեցիկ է: IMG_9782 Ի դեպ, բուդդայական այս եւ մյուս տաճարներ մտնելիս ուշադրություն դարձրեք ձեր հագուստին: Այնտեղ ձեզ ոչ մի դեպքում ներս չեն թողնի, եթե ձեր ուսերը եւ ոտքերը բաց են: Տաճար մտնելուց առաջ պարտադիր է նաեւ հանել կոշիկները եւ գլխարկը: Բոլոր տաճարների մուտքերը վճարովի են, եթե չեք ուզում վճարել, ապա դրանք կարող եք նայել միայն դրսից, իմիջիայլոց, դա նույնպես մեծ տպավորություն է թողնում: IMG_9520 Եթե երկար ժամանակով եք մեկնել Շրի Լանկա, ապա խորհուրդ կտանք այցելել նաեւ Բենդոտա քաղաք: Այն նույնպես ծովափնյա քաղաք է, էքսկուրսիան հագեցած է հետաքրքիր վայրեր այցելությամբ: Հյուրանոցի մոտակայքում կայանած ցանկացած տուկ- տուկի վարորդ ձեզ կտանի այնտեղ շատ մատչելի գնով: Ի դեպ, հնարավոր է բավական շատ սակարկել այս էքսկուրսիաների գները՝այս կամ այն վայրի այցելությունը կրճատելով: Օրինակ Բենդոտայի ճանապարհին ամենահետաքրքիրը նավակով զբոսանքն է: Հենց այստեղ կարելի է տեսնել կոկորդիլոսների տարբեր տեսակների, էկզոտիկ թռչունների ու կրիաների: Իսկ հենց քաղաքի լողափում է գտնվում տարածքի միակ ծովածոցը (լագունան), այնտեղ ալիքներ չկան ուստի  հնարավոր է հանգիստ լողալ օվկիանոսում: Բայց նաեւ զգուշացնենք, որ այդ հատվածում ջուրն այդքան էլ մաքուր չէ: IMG_0426 IMG_0386 Մի խորհուրդ. Շրի Լանկայի ազգային դրամը ռուփին է: Հիմնական առեւտուրը հենց այդ փողով են անում: Եթե դուք գնացել եք Շրի Լանկա դոլարով կամ եվրոյով, ապա  փոխանակեք գումարը ոչ թե հյուրանոցում, այլ հյուրանոցի մոտ խանութներում: Այդպես ստիպված չեք լինի վճարել միջնորդավճար:  Շրի Լանկայում զբոսնելիս հասկանում ես, որ հայ զբոսաշրջիկներ այնտեղ շատ են լինում: Նրանք ամենուր թողնում են իրենց հետքերը: IMG_8744 IMG_0230 Մարիաննա Գալստյան Շրի Լանկա-Հայաստան