Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային

Քաղաքականություն
unnamed-22

2017 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:   Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշի վրա տեղադրված ամրոցի անվանումը հայերեն և անգլերեն լեզուներով գրված է միջնադարյան ոճով:   Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: unnamed (23) Ամբերդը թվագրվում է X-XIII դդ.: Այն Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից մեկն է: Ամրոցը շրջապատված և պաշտպանված է երեք կողմից կիրճով, անպաշտպան է միայն ամրոցի հյուսիսային կողմը։ Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը օգտագործվել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր: Ամրոցը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 2300 մետր բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա է: Թողարկման օրը` 10 հուլիսի 2017թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Չափսերը` 50,0 x 25,7 մմ Տպաքանակը՝ 50 000 հ.   «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ