Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսել». Սեդրակ Սարոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
saroyan

«Թուրքը մնում է թուրք»,-սա պաշտոնաթող գեներալի` ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանի  քաղաքագիտական եզրակացությունն է մի քանի օր առաջ սպանված երկուամյա աղջնակի աղմուկ հանած լուսանկարի առիթով. «Մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարեւաններ չունենք»: Պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանը երբեք չի հավատա ադրբեջանցիների հավաստիացումներին, թե մեզնից ուժեղ են եւ կարող են հաղթել. «Իրանք իրանց դուխ են տալիս, վախից ղժժում են, էլի»: Իսկ այն, որ ադրբեջանցիները ռուսների համար հրաշալի գործընկերներ են եւ ոչ մի խնդիր չեն առաջացնում, Սեդրակ Սարոյանին տարօրինակ չի թվում՝ Ռուսաստանն իր քաղաքականությունն ունի, մենք՝ մերը. «Հիմա ոնց որ ասես՝ իմ բաջանաղ լավ մարդ չի, մենք էլ լավ մարդ չենք»: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները չպետք է առիթ դառնան, որպեսզի մենք վատացնենք մեր հարաբերությունները մեր հյուսիսային հարեւանների հետ. «Հիմա Ռուսաստանի հետ, որ թշնամի դարձանք, Ռուսաստանի հետ էլ չհամագործակցեցինք, մեր վերջն ի՞նչ ա լինելու»: Քաղաքական գործիչը խոսել է նաեւ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» տղաների մասին՝ այնտեղ Սասնա ծուռ չկա. «Ոչ թե Սասնա ծռեր, ՊՊԾ ծռեր են, գնացին ՊՊԾ-ն գրավին դարձան ՊՊԾ ծռեր»: Հանրապետական պատգամավորը դժվարությամբ է հավատում, որ դատարանում ոստիկանները ծեծել են «Սասնա ծռերի» տղաներին, ապա ենթադրում է, որ ոստիկանները հենց դրա համար են, որ մարդ ծեծեն. «Հո դրանք բանից չեն՝ կրթության նախարարությունից չե՞ն: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսել»: Ի դեպ, պաշտոնաթող գեներալը շարունակում էմնալ այն համոզմունքին, որ Հայաստանում անարդարություն սերմանողները լրագրողներն են, չեղած տեղից բաներ են հորինում: