Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ նշաններ՝ աղբամանների վրա

Հասարակություն
axbaman

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ աղբամանների այրման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով ընկերությունը հատուկ զգուշացնող նշաններ է փակցնում մի շարք աղբամանների վրա, ինչպես նաև նոր աղբամաններ է տեղադրումորոշ հասցեներում։ Բնակիչների նույնիսկ փոքր անզգուշության դեպքում շոգ եղանակով պայմանավորված աղբամանների մեջ գտնվող աղբը սկսում է ծխալ՝ անհարմարություն պատճառելով բնակիչներին և վնասելով ընկերության աղբամանները։ Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։  Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր։ Միաժամանակ հիշեցնենք, որ ընկերության գերմանական արտադրությանաղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալչում։ Այդպիսով հալչողաղբամանըորևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտներին, և աղբամանից կրակի տարածման հավանականությունը բացառվում է, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։ Հիշեցնենք, որ ընկերությունը պարբերաբար կոչ է անում բնակիչներին ավելի հոգատար լինել աղբամանների նկատմամբ, ինչի շնորհիվ բավականին նվազել ենաղբամանների վնասման դեպքերը։ Այդուհանդերձ, խնդրի լուծման ուղղությամբ շարունակվում են քայլեր ձեռնարկվել, քանի որ ընկերությունը տարեկան զգալինյութական վնասներ է կրում աղբամաններինկատմամբ քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով։ Ընկերությունը հորդորում է բնակիչներին որևէ խնդիր նկատելու դեպքում գրել «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ https://www.facebook.com/SanitekArmenia/ կամ զանգահարել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարին։