Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանցի թենիսիստը սկանդալ է բարձրացրել Ուիմբլդոնի առաջնությունում (տեսանյութ)

Սպորտ
sport-wimbldon

Թենիսի Ուիմբլդոնի առաջնության կազմակերպիչներն ոչ սպորտային արարքի համար տուգանել են ավստրալացի թենիսիստ Բերնանդ Տոմիչին եւ ռուսաստանցի Դանիլ Մեդվեդեւին: Առաջինը հանդիպման ժամանակ բժշկական ընդմիջում է վերցրել, չնայած վնասվածք չի ունեցել: Դրա համար նա տուգանվել է 15 հազար դոլարով: Դանիլ Մեդվեդեւն իսկական սկանդալ է սարքել բելգիացի Ռուբեն Բեմելմանսոնի հետ խաղի ժամանակ: Նա նախ պահանջել է փոխել գլխավոր մրցավարին, սակայն կազմակերպիչները չեն կատարել նրա պահանջը: Իսկ երբ Դանիլ Մեդվեդեւը պարտություն է կրել, նա սկզբում սեղմել է գլխավոր մրցավար Մարիանա Ալվեշի ձեռքը, իսկ հետո մանրադրամներ նետել նրա կողմը: Այդ արարքների համար ռուս թենիսիստին երեք տուգանք են սահմանել կազմակերպիչները՝ 7500 + 4000 + 3000 դոլար, ընդհանուր՝ 14.500: