Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանին այս պահին իրադրությունը լարված չէ. Սենոր Հասրաթյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sahman18

Արցախա-ադրբեջանական սահմանին այս պահին իրադրությունը լարված չէ. «Իրավիճակը հանգիստ է»,- «Ա1+»-ին փոխանցեց Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն առաջին անգամ օգտագործել է ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանք։ Սենոր Հասրաթյանը մեկնաբանում է. «Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրիչ գործողությունն է, որն ստացել է համարժեք պատասխան»։ Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ՝ հայկական կողմից իրենց դիրքերի ուղղությամբ արձակվել է 82 և 120 միլիմետրանոց ականանետերից։ Ֆիզուլիի շրջանի Ալխալի գյուղի մոտ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր։ Ադրբեջանցիները հաղորդում են 1967 թվականին ծնված Իդրիս Գուլիևայի և 1965 թվականին ծնված Իլթիֆաթ Գուլիևայի մահվան մասին։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Սենոր Հասրաթյանը չի բացառում խոշորամասշտաբ գործողությունները. «Ես որպես զինվորական յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր ժամի պատերազմի վերսկսման հավանականություն տեսնում եմ։ Եվ պարտավոր եմ իրավիճակն այդպես գնահատել»։ Ավելի վաղ ՊԲ-ն մեկնաբանել է տեղի ունեցածը։

ՊԲ-ն ներկայացրել է նաև տեսագրություն երեկվա հարձակումից և պատասխան գործողություններից։