Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեսուչները չեն կարողանում լիարժեք պահպանություն իրականացնել անտառներում». նախարար

Քաղաքականություն
antar

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, որը վերաբերում էր ապօրինի ծառահատումներին եւ Սեւանի ջրի որակին` արդյո՞ք նախարարությունը ստուգումներ իրականացնում է` որքան է մագնեզիումի չափաքանակը ջրում։ Արծվիկ Մինասյանի խոսքով` անտառապահպանությունը երկու մակարդակով է իրականացվում` հսկողություն եւ վերահսկողություն, որոնք կանխարգելիչ գործառույթ չունեն, այլ միայն պատժիչ նպատակ։ Նպատակ ունենք Դիլիջանում պահպանությունը հանձնել մասնավոր պահնորդական ծառայությանը, քանի որ մեր տեսուչները չեն կարողանում լիարժեքորեն իրականացնել պահպանությունը։ Ազգաբնակչությունը փայտանյութի պահանջմունք ունի ու ներկայացնում են դրանք մեզ։ Մենք ջանքեր ենք ներդնում` ներմուծում, խնայողական տեխնոլոգիաների ներդրում` լուծելու խնդիրը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ  ՀՀ անտառներից բիզնեսը հանենք` մեր անտառները բիզնես միջավայր չեն։ Իսկ Սեւանի հետ կապված իրականացնում ենք մշտադիտարկումներ»։