Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիք, կյանք,խաղաղություն՝ մի բրդուճում

Հասարակություն
brduj

Ենոքավանում լավաշով  «ստեղծվեց» 20 մետր  երկարությամբ խաղաղության մեծ բրդուճը՝ հայկական խոտաբույսերով և Հայաստանում ու տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով։ Բրդուճը  խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ):   Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ ամենամյա «Հայ բույս» փառատոնը: Այն զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն  անցկացվում է 2015 թվականից:  Ըստ կազմակերպիչների՝ «Հայ բույս» փառատոնի այցելուների քանակը տարեցտարի ավելանում  է՝  այս տարի հասնելով մոտավորապես 1500-ի։  «Հայ բույս» փառատոնի  այս տարվա նորույթը «Հայաստանի գույներ» 10 մետրանոց գեղարվեստական կտորից պաննոն էր, որի վրա ներկայացված էին փառատոնի մասնակիցների լոգոները՝ կնիքի տեսքով և հյուրերի մատնաներկերով նկարազարդումները: Փառատոնի ավարտին կտորի մասերը որպես վզկապեր բաժանվեցին ներկաներին: Փառատոնի ընթացքում  տեղի ունեցավ նաև «Ենոքավանյան պոլո» ձիերով շոուն: Միջոցառումներն ուղեկցվեցին թատերական և երաժշտական ներկայացումներով, ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանն իր «TurUp» քառյակով, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, DJ Beatman-ը, Իջևանից «Puzzle's 5 peaces» խումբը և DJ Համոն:   5 haybusi 4