Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփաչայը՝ աղբի մեջ (տեսանյութ)

Հասարակություն
get2

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Արփաչայի աղետալի վիճակը նկարագրող լուսանկարներ է հրապարակել; «Երկու տարի առաջ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը(Արփա չայ) : Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով: Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնու՞մ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը ,մտածելն անգամ վախենալու է»: get3