Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղատնտեսության նախարարը չի հասկանում ծիրանի գնից բողոքող գյուղացիներին (տեսանյութ)

Տնտեսություն
6vMCEx_DhFM

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հասկանում ծիրանի գնից բողոքող գյուղացիներին. «Շուկան է թելադրում գինը»։ Ապրանքի գինը շուկայական հարաբերություններով պայմանավորող նախարարը չի բացառում, որ այն իջեցվում է արհեստականորեն։ Բայց դա իր լուծելիք հարցը չէ։ Նա խորհուրդ է տալիս դիմել ՏՄՊՊՀ-ին։ Խոշոր արտահանողների, մասնավորապես «Սպայկա» ընկերության վերաբերյալ բողոքներին Իգնատի Առաքելյանը տեղյակ է։ Կրկին չի հասկանում ինչ պատասխան են ակնկալում իրենից՝ իրենք արդեն արձագանքել են, փոխնախարարն է խոսել։ Հարցին, թե փոխհատուցում կտրամադրվի՞ կարկուտից տուժած համայնքներին, պարոն Առաքելյանը հարցով պատասխանեց` իսկ երբեւիցե փոխհատուցում եղե՞լ է Հայաստանում: Ըստ նախարարի , մինչեւ Հայաստանում չներդրվի ապահովագրական համակարգը, չեն կարող փոխհատուցել: Բայց Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը` մայր գումարի մարման ժամանակահատվածը հետաձգելու հարցը որոշելու համար: Ավելին՝ տեսանյութով