Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խելացի դրամապանակ. այն անհնար է կորցնել (տեսանյութ)

aaa-1

Հայկական ստարտափն առաջարկում է սուպերհերոսի հայկական տարբերակը՝ Volterman-ը: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ: Սմարթֆոնի միջոցով ցանկացած պահի կարող եք իմանալ, թե աշխարհի որ ծայրում է ձեր դրամապանակը:  Հայկական բազմաֆունկցիոնալ Volterman դրամապամանակը ներկայացվել է IndieGoGo հարթակում, որտեղ ստարտափի զարգացմանը նպաստելու համար սկսվել է դրամահավաք: Մեկ օրում հավաքագրվել է նախապես հայտարարվածից 1.5 անգամ շատ գումար՝ ավելի քան 67.000 դոլար նախապես հայտարարված 45.000-ի փոխարեն: Դուք կարող եք տեղեկանալ դրամապանակի կոորդինատների մասին Free Global GPS-ի միջոցով: Այսպիսով, կարող եք ոչ միայն տեսնել, թե որտեղ եք թողել դրամապանակը, այլև հետևել դրա տեղափոխություններին, եթե ինչ-որ մեկը գտել կամ գողացել է այն: